We translate the world Contacts
     GSA Contract #GS-35F-0218R US CAGE - NATO Sup. Code 097N5  


Partner 900 Series
Our best device for language learning and communication.
partner LUX 4 PRO series
Free Speech Translator. No Internet connection needed; start translating with it right out of the box.
iTravl 2 series
A necessity for travel. Communication has never been this easy or fun!
Budget series
Big value for small budget. Instant talking translation of almost any word.
eBook
The perfect eReading device for business documents, educational texts, and leisure books.
ECTACO iTRAVL 3 mini series
OFFLINE Voice Translator - Translates anything you say.

«Էկտակո» (Ectaco) ընկերությունը համարվում է էլէկտրոնային թարգմանչական տեխնոլոգիաների համաշխարհային առազնորդը: Այստեղ են աշխատում իրենց հավասարը չունեցող մասնագետներ, որոնք ներկայիս ձեռքի ամենաքրթին էլէկտրոնային որոշ սարքերի և ծրագրերի հեղինակներ են, ինչպես նաև նրանց հետ համագործակցող լեզվաբաններ և դիզայներներ: Մրցանակաբեր դիզայնի և ԱՄՆ կառավարության համար նախատեսված ձեռքի էլէկտրոնային թարգմանչական սարքերի հեղինակ «Էկտակո»-ն ողջ աշխարհում հայտնի է իր մատչելի և վստահելի շարժական էլէկտրոնային թարգմանչական սարքերով: Որակի և միջազգային հաղորդակցման ու համագործակցության գաղափարին նվիրված՝ «Էկտակո»-ն առաջնային դեր է ստանձնել թե սկսնակներին և թե պրոֆեսիոնալներին ճանապարհ հորդելու, հասկանալու և սովորելու համար անհրաժեշտ գործիքներով զինելու գործում:

«Լինգվոսոֆթ»-ը (LingvoSoft) «Էկտակո» ընկերության ծրագրերի մշակման բաժանմունքն է:: Այն բազմապիսի օգտակար և նորարար ծրագրեր է մշակել գրեթե բոլոր հայտնի լեզուների և օպերացիոն համակարգերի համար և շարունակում է նորամուծություններ առաջադրել: Գրպանի համակարգիչների, Palm օպերացիոն համակարգերի (Palm OS), Symbian-ի, Windows-ի և SmartPhone ծրագրերի առաջնային արտադրող «Լինգվոսոֆթ» -ը պարբերաբար աչքի է ընկել իր ուշագրավ ձեռքբերումների համար և առժանացել բազմաթիվ մրցանակների ու պատվոգրերի:

Էլէկտրոնային բառարաններ

800 սերիա Էլէկտրոնային բառարաններ
Այս սերիայի մոդելները նախատեսված են օտար լեզվով անմիջապես հաղորդակցվելու կարիք ունեցող ճանապարհորդների և ուսանողների համար: Բնական ձայնով և բնիկների արտասանությամբ ճանապարհորդությանն առնչվող 14,000 –ից ավելին արտահայտությունների պաշարով «Արտահայտությունների գրքույկ» -ը (PhraseBook) իր ընդգրկուն բառարանի շնորհիվ նաև երկկողմանի թարգմանության հնարավորություն է ընձեռնում: Առկա ամենահզոր որոնման գործառույթների ներառումն օգտագործորղներին թույլ է տալիս գտնել անմիջապես հաղորդակցվելու համար անհրաժեշտ բառերն ու արտահայտությունները:

TL-2 սերիա Էլէկտրոնային բառարաններ
Ձեռքի այս ամենավերջին լեզվաբանական գործընկերն իր ընդլայնման և օգտագործողի կարիքներին հարմարվելու հնարավորությամբ թերևս մեր ամենամեծ ձեռքբերումն է թարգմանչական սարքերի բնագավառում: Սա ճանաչում է անհատական խոսքը, այն օտար լեցվով թարգմանում և այնուհետեվ բնական ձայնով թարգմանությունը արտաբերում: Գրեթե ցանկացած լեզվով մատչելի, այս հիանալի սարքը կարող է ծառայել ցանկացած նպատակի՝ պարզ հաղորդակցումից մինչև մանրամասն ուղղությունների տրամադրում: Վստահ և ապահով զգալու համար TL-2-ն ամենաճիշտ ընտրությունն է:

B-3 սերիա Էլէկտրոնային բառարաններ
Այս սերիայի սարքերը կատարյալ են ճանապարհորդողների համար: Ինչպես երկու, այնպես ել բազմաթիվ լեզուների համակցությունների հնարավորությամբ այս սարքերը նպատակահարմար են, երբ բաձարձակապես չես տիրապետում տեղական լեզվին: Բոլոր համակցությունները բնորոշվում են իրական լեզվի կրողի ձայնով, որը կարդում է ճանապարհորդության վերաբերյալ 14000 արտահայտություններ: Ըստ գործունեության տեսակի դասակրգումը թույլ է տալիս ակնթարթորեն գտնել անհրաժեշտ արտահայտությունը: Այս սարքերի օգնությամբ կարող ես անմիջապես հաղորդակցվել թե բանկ, թե տեսարժան վայրեր և թե ռեստորան այցելելիս:

X5/X8 սերիա Էլէկտրոնային բառարաններ
Այս բազմակողմանի ուսուցիչները լեզվաուսուցման առավել օգտակար համակարգերից են, որ մատչելի են երկրորդ լեզվին վարժ տիրապետել ցանկացողների համար: Առանձնանալով հիմնական ռեսուրսների լայն ծավալով՝ դրանք ունեն հարյուր հազարավոր ընդհանուր մուտքերի, ինչպես նաև մասնագիտական տերմինների բառապաշար: Այս առաջադեմ մոդելները նաև ապահովում են խոսքի հնարավորություն, ինչը կօգնի զարգացնել արտասանությունը՝ թույլ տալով օգտագործողներին շատ կարճ ժամանակում հնչել ճիշտ այնպես, ինչպես լեզվի կրողները:

600/630 սերիա Էլէկտրոնային բառարաններ
Այս մոդելները բոլորին հասանելի և հզոր սարքեր են, որոնք ներառում են ընդգրկուն բառապաշար, անգլերենի քերականության ռեսուրսներ և ստանդարտացված լեզվի իմացության տեստային հղումներ: Որոնման արագ և հզոր գործառույթներն ապահովում են այն ամենով, ինչն անհրաժեշտ է անմիջապես հաղորդակցման և երկկողմանի թարգմանության համար: Ծայրաստիճան ճկուն և գործառնական այս սարքերն «ամեն ինչ մեկ տեղ» լեզվի ուսուցիչներ և կազմակերպիչներ են:

400/430 սերիա Էլէկտրոնային բառարաններ
Հանրաճանաչ, մատչելի, գերազանցապես ունակ և բազմաֆունկցիոնալ այս սարքերը նախատեսված են գործարարների համար: Պարունակելով մրցանակաբեր հատկություններ՝ այս բազմակողմանի բառարանները սարքավորված են օգտակար ձայնային կարողություններով: Ժամանակակից այս բազմալեզու սարքերը համատեղում են մեր առավել հայտնի հատկությունները մեկ ժամանակախնայողական փաթեթում, որն անպայման կգրավի բոլոր զբաղված գործադիրներին:

200/230 սերիա Էլէկտրոնային բառարաններ
Այս ելակետային մոդելները կատարյալ են նրանց համար, ում անհրաժեղտ են հիմնական և պարզ ֆունկցիաներ՝ մատչելի գնով: Լինելով հստակ և հեշտ կիրառելի՝ դրանք երկլեզու թարգմանիչ բառարաններ են և հարմար բիզնես կազմակերպիչները: Լրացուցիչ ռեսուրսներից է նոր բառերի ձայնագրելու գործառույթը, որը թույլ է տալիս օդտվողներին ավելացնել սեփական մուտքեր և ամենօրյա բազմաբնույթ արտահայտություններ և դարձվածքներ՝ այն դարձնելով լեզու ուսանելու օգտակար և հարմար օգնական:

Այլ սարքեր

«Էկտակո» -ն ոչ միայն ձեռքի էլեկտրոնային թարգմանչական սարքերի առաջնային արտադրողն է, այլև՝ դրանց օնլայն մանրածախների առաջատարը: «Էկտակո» -ն մատչելի է դարձնում այլ արտադրողների, այդ թվում Franklin-ի, Yishen-ի, Besta-յի, Goldic-ի, Lingo-յի և այլոց վորակյալ սարքերը մրցակցային գներով: Սա թուլ է տալիս հահախորդներին ոչ միայն ստանալ այն ամենը, ինչ նրանց անհրաժեշտ է մեկ հարմար գնով, այլ նաև գնորդներին ապահովում է ուղղակի ապրանքները կողք կողքի համեմատելու հնարավորություն:

Թարգմանության ծրագիր

Փաթեթ
«Լինքվոսոֆթ» -ի փաթեթները լեզվի կառավարման ինտեգրված համակարգեր են, որոնք կատարյալ են ուսանողների, ճանապարհորդների և մասնագետների համար: Առանձնանալով երեք ճշգրտորեն փոխկապված, օգտագործողներին արդեն իսկ ծանոթ տեքստային խմբագրման գործառույթներ ներառող ծրագրերով՝ այս փաթեթները ներկայիս ամենահզոր թարկմանչական և ուսուցողական գործիքներ են: Երկկողմանի բառարանների, հիշեցնող ֆլեշքարտերի և արտահայտությունների գրքույկի մուտքերի, ձայնային տարբերակները բարձրաձայն արտաբերման հնարավորություն ունեն: Այս առժեքավոր փաթեթներն առանձնանում են ընդլայնված գործառնությամբ և Windows-ի, գրպանի համակարգիչների և Palm օպերացիոն համակարգերի (Palm OS) հետ համատեղելիությամբ, ինչն ապահովում է գերազանց գործունեություն:

Հիշեցնող քարտեր
«Լինգվոսոֆտ» -ի «Ֆլեշքարտեր» ծրագիրը բառապաշարը ընդլայնման և ուղղագրության բարելավման ցվարճալի միջոց է: Ներառված լեզուների ուսուցման չորս հետաքրքրաշարժ խաղերը ցանկացած ուսանողի խելամիտ ընտրությունն են: ՈՒսուցիչների կողմից խրախուսվող և ծնողների ու ուսանողների կողմից հավասարապես սիրված այս տարբերակը լեզվի ուսուցանումը դարձնում են հաճելի ժամանց:

Արտահայտությունների գրքույկը
«Լինգվոսոֆտ» -ի «Արտահայտությունների գրքույկ» ծրագիրը ճանապարհի լավ ընկեր է և լեզվի ուսուցման կատարյալ միջոց, որը պարունակում է 14000 հիմնական օգտագործման բառեր և արտահայտություններ: Ընդվորում այս օգտակար ծրագրում ներառված ճամփորդությանն առնչվող բոլոր արտահայտությունները բարձրաձայն արտաբերվում են՝ զարգացնելով օգտագործողի արտասանությունը, ինչպես նաև ընդլայնելով նրա բառապաշարը:

Բառարաններ
Բազմաթիվ լեզուների համակցությունների հնարավորությամբ այս ընդգրկուն և լայնածավալ թարգմանչական բառարանները 1,000,000-ից ավելի բառերի և արտահայտությունների ցանկացած ուղղությամբ անմիջապես թարգմանելու հնարավորություն ունեն: Լինելով հզոր, համապարփակ և օգտագործողի համար հեշտ կիրառելի՝ դրանք միջազգային հաղորդակցման, ուսուցման և հետազոտությունների ժամանակակից և կարևորագույն միջոցներ են: Մրցանակաբեր ձայնային փաթեթը և որոնման նորարարական գործառույթներն առանձնակի ուշադրության են արժանի և օգտագործողներին թույլ են տալիս առավելագույնս կիրառել այս անգնահատելի ռեսուրսները:

Ամբողջական տեքստային թարգմանչական ծրագիր
Ամբողջական տեքստային համապարփակ թարգմանությամբ այս ծրագիրը կատարյալ է օտար լեզուներով աշխատող ցանկացած անձի համար: Չունենալով տեքստային սահմանափակություն՝ այս յուրահատուկ ծրագիրը կարող է թարգմանել ամբողջական նամակներ, էլեկտրոնային նամակներ, ինտերնետային կայքեր և ավելին, որ առկա է Windows-ում, գրպանի համակարգիչներում, Palm օպերացիոն համակարգերում և Symbian-ում: Օգտագործողի կարիքներին հարմարվելու կարողությամբ այս ծրագիրը հնարավորություն է տալիս հարմարեցնել թարգմանվող տեքստն այնպես, որ այն առաջին իսկ անգամից լինի հեշտ ընթեռնելի:

Բանավոր խոսքի թարգմանիչներ
Ձայնի ճանաչման ժամանակակից համակարգի օգնությամբ բանավոր խոսքի թարգմանիչները կարող են հասկանալ՝ ինչ է ասվում, թարգմանել ասվածը և մարդու բնական ձայնով արտաբերել այն: Առավել համապարփակ այս սարքերի որոշ տեսակներ ամբողջ աշխարհում օգտագործվում են մասնագերտների և պետական կառույցների կողմից:

Լեզվի տեղայնացում
Այս ծրագիրը թուլ է տալիս սարքն օգտագործել տարբեր լեզուներով՝ պահպանելով օգտագործման պարզությունը, որը հաճախ կորչում է օտար լեզու կիրառելիս: Թարգմանելով Windows, Palm PC, Palm OS, MS SpartPhone և Symbian գործող սարքերի ենթատեքստային ցուցակը, էկրանին հայտնվող հրամանները և հնարավոր դարձնելով սարքերի ճկուն օգտագործումը՝ այն թույլ է տալիս առավելագույնս օգտագործել Ձեր համակարգչի կամ ձեռքի սարքի հատկությունները:

Ծրագրերի կապոցներ
Կապոցները՝ Ձեր բառարանները զարգացնելու խելոք և մատչելի միջոց է: Այս կապոցները ներկայացնում են տարբեր ծրաքրերի հարուստ ընտրություն որոշակի լեզվի կամ շրջանի համար, հասանելի լինելով ամենա ճանաչված ծրագրերի, Windows, Pocket PC, Palm OS օպերացիոն համակարգերի և բջջային հեռախոսների համար: Այս շահավետ հավաքումները նախատեսված են Ձեր բոլոր ներկա և ապագա սարքերի համար, առաջարկելով լեզվի կառավարման ամբողջությամբ նոր և խելացի աշխարհի թյուններ:

Այլ ծրագրեր

«Էկտակո»-«Լինգվոսոֆթ» օնլայն խանութներում կարող եք գտնել նաև այլ մշակողների արտադրության բազմազան օգտակար ծրագրեր և լրացուցիչ փաթեթներ: Systran, Promt, IdiomaX, Tong-Yi, Babylon, Ultralingua, Paragon, և մեծահամբավ Tell Me More (Ասա ինձ ավելին) սերիան ներառող ծրագրային կառավարման լուծումների ամբողջ ընտրանին մատչելի է առավել հայտնի մատույցների համար, այդ թվում՝ Windows, Pocket PC, Palm OS, Mobile Phones և Apple iPod.

Լեզուներ
Սարքերը և ծրագրերը մատչելի են հետեվյալ լեզուներով՝ ալբաներեն, արաբերեն, հայերեն, ադրբեջաներեն, բենգալերեն, բոսներեն, բուլղարերեն, պարզեցված չիներեն, ավանդական չիներեն, խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, էստոներեն, ֆիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, եբրայերեն, հինդու, հունգարերեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, լատիներեն, լատվերեն, լիտվերեն, նորվեգերեն, պարսկերեն (ֆարսի), լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, սերբերեն, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն, թագալոգ, թայլանդերեն, թորքերեն, ուկրաիներեն, վիետնամերեն, իդիշ:

Մատույցներ
«Լինգվոսոֆտ»-ի ծրագրերը մրցունակ են լայնածավալ մատույցների և օպերացիոն համակարգերի հետ, և այդ մրցունակությունը գնորդնետին ապահովում է ընտրության հսկայական հնարավորությամբ: Ճանաչված լինելով Windows-ի, Pocket PC-ի, Palm OS-ի, SmartPhone-ի և Apple iPod-ի համար նախատեսված իր 48 լեզուներով բացառիկ ծրագրերով՝ «Լինգվոսոֆտ»-ը մշտապես զարգացնում և ներկայացնում է նորացված ծրագրեր ձեռքի սարքերի, գրասեղանի և շարժական համակարգիչների ու շարժական հեռախոսների համար:

Ectaco United States
Ectaco United Kingdom
Ectaco Germany
Ectaco Poland
Ectaco Italy
Ectaco Russia
Ectaco Australia & New Zealand
Ectaco Canada
Ectaco Spain
Ectaco Ukraine
Ectaco China
LingvoSoft
LingvoSoft United Kingdom
LingvoSoft Germany